Կալեում ներգաղթյալները Եվրոթունել մտնելու նոր փորձ են ձեռնարկել
ՄիջազգայինՇուրջ 1,7 հազար անօրինական ներգաղթյալներ օգոստոսի լույս 3-ի գիշերը վերստին փորձել են ներխուժել Լա Մանշի նեղուցի տակով անցնող թունելի տարածք, ոստիկանական գործողության հետեւանքով վիրավորվել Է հատուկ նշանակության ուժերի մի աշխատակից:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, սուդանցի մի փախստական, որը քարկոծել Է ոստիկանին, ձերբակալված Է: Իրավապահը հոսպիտալացվել Է գլխի վնասվածքներով, նրան օգնություն Է ցուցաբերել վիրաբույժը:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Լա Մանշի նեղուցն անօրինականորեն հատելու փորձերի թիվը չափվում Է հազարներով, հունիսի սկզբից ի վեր զոհվել Է ինը միգրանտ:
Անօրինական ներգաղթյալները, որոնք հաստատվել են Պա դե Կալեի պրեֆեկտուրայում, ցանկացած հնարավորություն օգտագործում են Լա Մանշն անցնելու եւ Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Այժմ Կալեում են գտնվում շուրջ 1,5 հազար ներգաղթյալներ: Նրանց թիվը զգալիորեն աճել Է վերջին ժամանակներս: Միգրանտների մեծ մասը Ֆրանսիա Է փախել Էրիթրեայից, Սուդանից եւ Սոմալիից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: