Նյու Մեքսիկոյի նահանգում արտակարգ դրություն Է հայտարարվել Էկոլոգիական աղետի պատճառով
ՄիջազգայինՆյու Մեքսիկոյի նահանգում օգոստոսի 10-ին արտակարգ դրություն Է հայտարարվել Սան Խուան գետի ավազանում բնապահպանական աղետի պատճառով : Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունել Է նահանգապետ Սյուզանա Մարտինեսը:
«Մեզ մոտ բնապահպանական աղետ Է,- հայտարարել Է նա:- Իրադրությունը պարզապես սոսկալի Է»:
Օգոստոսի 5-ին ոսկու արդյունահանման Gold King Mine հանքահորի պատնեշի վրա Կոլորադոյի նահանգի Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատանքների ժամանակ քանդվել Է ամբարտակի մի հատվածամասը: Դրա հետեւանքով տեղի Է ունեցել թունավոր ջրի արտահոս Անիմաս գետ՝ Սան Խուան գետի վտակ:
Վերջին հաշվարկների համաձայն՝ պահեստարանից հոսել Է 11,3 միլիոն լիտր ջուր, որը պարունակում Է արսեն եւ ծանր մետաղների մի ամբողջ հավաքածու: Թունավոր ջրերն արդեն հասել են Նյու Մեքսիկոյի նահանգ եւ Սան Խուան գետով շարժվում են դեպի ԱՄՆ-ի հարավ - արեւմուտքի խոշորագույն գետը՝ Կոլորադո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: