Հունաստան. «Սիրիզայի» ծայրահեղ ձախերն իրենց կուսակցությունն են ստեղծում
ՄիջազգայինՀունաստանի «Սիրիզա» կառավարող կուսակցության ծայրահեղ ձախ մի քանի անդամներ մտադիր են լքել այն եւ ստեղծել անկախ կուսակցություն, որի մեջ կմտնեն խորհրդարանի 25 անդամներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օգոստոսի 20-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախարարների եւ «Սիրիզայի» անդամների հետ կայացած հանդիպմանը հրաժարական Է տվել եւ հայտարարել Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնլեու անհրաժեշտության մասին:
Հունաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ «Ժողովրդական միասնություն» անվանմամբ կուսակցությունը կգլխավորի Էներգետիկայի նախկին նախարար Պանայոտիս Լաֆազանին, որն ակտիվորեն հանդես Էր գալիս վարկատուների հետ նոր համաձայնագրի դեմ:
Ինչպես նշում Է Associated Press-ը, կուսակցությունը կդառնա մեծությամբ երրորդը Հունաստանի խորհրդարանում: Դա նշանակում Է, որ այն կկարողանա ստանալ մանդատ, որպեսզի փորձի կառավարություն կազմել: