Հունաստան. «Սիրիզայի» ծայրահեղ ձախերն իրենց կուսակցությունն են ստեղծում
Международные новостиՀունաստանի «Սիրիզա» կառավարող կուսակցության ծայրահեղ ձախ մի քանի անդամներ մտադիր են լքել այն եւ ստեղծել անկախ կուսակցություն, որի մեջ կմտնեն խորհրդարանի 25 անդամներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Օգոստոսի 20-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախարարների եւ «Սիրիզայի» անդամների հետ կայացած հանդիպմանը հրաժարական Է տվել եւ հայտարարել Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնլեու անհրաժեշտության մասին:
Հունաստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ «Ժողովրդական միասնություն» անվանմամբ կուսակցությունը կգլխավորի Էներգետիկայի նախկին նախարար Պանայոտիս Լաֆազանին, որն ակտիվորեն հանդես Էր գալիս վարկատուների հետ նոր համաձայնագրի դեմ:
Ինչպես նշում Է Associated Press-ը, կուսակցությունը կդառնա մեծությամբ երրորդը Հունաստանի խորհրդարանում: Դա նշանակում Է, որ այն կկարողանա ստանալ մանդատ, որպեսզի փորձի կառավարություն կազմել: