Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»


Ադրբեջանական իշխանական կայքը մեղադրում է ՊՆ-ին բանակում կորուստները թաքցնելու համար

Միջազգային

Ադրբեջանում անգամ իշխանունների խոսափող հանդիսացող կայքը մեղադրում է Պաշտպանության նախարարությանը բանակում կորուստները թաքցնելու համար: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության չինովնիկներն իրենց ամբողջ ուժերն ուղղել են ապացուցելու, որ առաջնագծում վերջին մարտական բախումներում ադրբեջանական կողմը զոհեր չի ունեցել: Պետք է զարմացնենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատասենյակներում լավ հարմար տեղավորված չինովնիկներին այն հանրահայտ ճշմարտությամբ, որ պատերազմներն առանց զոհերի չեն լինում, եւ այդպիսի բան համաշխարհային պրակտիկայում գոյություն չունի»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է haqqin.az լրատվական կայքը` նշելով, որ «գնդակը ՊՆ-ում նստած չինովնիկներից թույլտվություն չի խնդրում զինվոր սպանելու համար»:

Ադրբեջանական կայքը մեղադրում է ՊՆ-ին եւ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին բանակում կորուստները թաքցնելու համար` քննադատելով նրանց այն տրամաբանությունը, թե իրենց մղած պատերազմում զոհեր չեն լինում:

«Ադրբեջանի ՊՆ չինովնիկներն իրենց բոլոր ջանքերն ուղղել են այն բանին, որպեսզի ապացուցեն հակառակը: Նրանք հայտարարում են, թե վերջին մարտական գործողություններում առաջնագծում ադրբեջանական կողմը զոհեր չի ունեցել», -գրում է կայքը` հեգնանքով շարունակելով, թե Ադրբեջանի ՊՆ-ը հավանաբար փորձում է ադրբեջանական զինվորներին ներկայացնել որպես «հեքիաթային անմահ ռազմիկների, որոնց գնդակ չի դիպչում», եւ ծաղրանքով առաջարկում միավորել Ադրբեջանի ՊՆ-ն ու Գրողների միությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավար նշանակելով գրող-ֆանտաստի, որը ոչ մի պատկերացում չունի այն մասին, թե ինչ է պատերազմը եւ ինչ է տեղի ունենում այդ ժամանակ:

Կայքը մեղադրում է Ադրբեջանի ՊՆ-ին զոհվող զինվորների հիշատակն անարգելու մեջ եւս: 

«Զինվորի մահը թաքցնելն անարգանք է յուրաքանչյուր շեհիդի հիշատակի նկատմամբ: Միեւնույն է` ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու, իսկ նստվածքը մնալու է», -նշում է կայքը:

Որպես օրինակ բերվում է օրերս ենթասպա Ռուսլան Աղաեւի զոհվելը ՊՆ կողմից թաքցվելը, որի ընտանիքին facebook-ի իր էջում ցավակցություն էր հայտնել Ադրբեջանի իշխող վերնախավի մերձավոր պատգամավոր Գանիրա Փաշաեւան: 

«Պատկերացնել կարելի է, թե ինչպիսին կլինի զոհված ենթասպա Ռուսլանի հարազատների եւ մերձավորների արձագանքը, երբ նրանք իմանան, որ ՊՆ-ը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները շարունակում են ստել` ժխտելով նրա մահը», -գրում է կայքը:

Կայքը նաեւ ամոթանք է տվել «իրենց առանձնասենյակներում նստած ՊՆ չինովնիկներին, որոնք արդեն վաղուց պատերազմում են ոչ թե իրական հակառակորդի, այլ ճշմարտության դեմ»: 

Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաեւը զինծառայության էր կանչվել Լերիքի շրջանից, ծառայել էր Ղազախում եւ մարտական բախումներում սպանվել է 2015 թվականի սեպտեմբերի սկզբին:

Ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուի տվյալներով` 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում նվազագույնը 50 կորուստ է գրանցվել:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են ընդամենը 18 զինծառայողների մահը:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաեւ ադրբեջանական սոցցանցերում հրապարակումների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 101 զինծառայող եւ 54-ից ավելի վիրավոր:

 

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան