Գիտնականներն աշխարհում 700 հազար կին կալանավոր են հաշվել
ՄիջազգայինՆոր զեկույցի համաձայն՝ աշխարհում ավելի քան 700 հազար կին եւ աղջիկ Է գտնվում բանտարկության մեջ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Լոնդոնի համալսարանի Քրեական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (Institute for Criminal Policy Research) գիտնականները տեղեկատվություն են հավաքել 219 երկրներից եւ պարզել, որ 2000 թվականից ի վեր կին կալանավորների թիվը կրկնապատկվել Է:
Այդ թվի աճը խիստ առաջ Է անցել տղամարդկանց վերաբերող համանման ցուցանիշից:
Փաստաթղթում նշված Է, որ կին կալանավորների թիվն առանձնապես կտրուկ աճել Է Սալվադորում, Բրազիլիայում, Կամբոջայում եւ Ինդոնեզիայում:
Զեկույցում ասված Է, որ թիվը կարող Է նաեւ ավելի մեծ լինել, քանի որ շատ երկրներ չեն հայտնում բանտային վիճակագրությունը:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ պետությունները պետք Է ուշադրություն դարձնեն այդ տվյալների վրա, քանի որ կին բանտարկյալները հաճախ իրենք են հանցագործությունների զոհերը: