Ադրբեջանի թեթեւ արդյունաբերությունը կրճատվել է
ՄիջազգայինԱդրբեջանի թեթեւ արդյունաբերությունը մտնում է լճացման փուլ. դիտվում է հագուստի արտադրության եւ մանածագործական արդյունաբերության ծավալների նշանակալից նվազման միտում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պետվիճկոմի տվյալներով` տարվա սկզբից մանածագործական արդյունաբերության ձեռնարկությունների արտադրության ծավալը կազմել է 10,4 մլն մանաթ: Դա համապատասխանում է 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արտադրանքի ընդամենը 30,6 տոկոսին: Բամբակյաթելերի արտադրությունը կրճատվել է 71,3 տոկոսով, սպիտակեղենի արտադրությունը` 32 տոկոսով:
2015 թվականին հագուստի արտադրությունը 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ կրճատվել է 28,7 տոկոսով:
Գործակալությունը նշում է, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանում տիրող տնտեսական ճգնաճամը տարածվել է երկրի տնտեսության բոլոր ճյուղերի վրա: