Նախագահի պաշտոնում Պուտինի գործունեության հավանության վարկանիշը կազմել Է 84 տոկոս
ՄիջազգայինՌԴ-ի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական Է գնահատում Ռուսաստանի քաղաքացիների 84 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»՝ ամփոփելով սեպտեմբերյան ուսումնասիրության արդյունքները:
Այժմ նախագահի աշխատանքից դժգոհ Է հարցման մասնակիցների 15 տոկոսը, ինչը համապատասխանում Է հունվարի ցուցանիշին, եւ երկու տոկոսային կետով ցածր Է, քան օգոստոսին (17 տոկոս):
Անցած ամսին նախագահի պաշտոնում Պուտինի աշխատանքին հավանություն Էր տալիս հարցվածների 83 տոկոսը, հունիսին՝ 89 տոկոսը, հունվարին՝ 85 տոկոսը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը հավանություն Է տալիս հարցախույզի մասնակիցների 65 տոկոսը, հավանություն չի տալիս 33 տոկոսը:
Կառավարության աշխատանքից գոհ Է հարցվածների 60 տոկոսը, դժգոհ Է 39 տոկոսը: Պետդումայի գործունեությանը հավանություն Է տալիս մասնակիցների 52 տոկոսը, հավանություն չի տալիս 46 տոկոսը:
Բացի այդ, հետազոտությունն անցկացնելու ընթացքում հարցման մասնակիցներին առաջարկել են նշել հինգ-վեց քաղաքական, հասարակական գործիչների, որոնց նրանք ավելի շատ են վստահում:
Առաջին տեղում Վլադիմիր Պուտինն Է. նրան վստահում Է հարցվածների 59 տոկոսը, երկրորդ տեղն զբաղեցրել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (25 տոկոս): Երրորդ դիրքում Դմիտրի Մեդվեդեւն Է (25 տոկոս), ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորրորդ հորիզոնականում Է (17 տոկոս):
Հարցվածների 55 տոկոսը, ինչպես եւ օգոստոսին, համակարծիք Է, որ ընդհանուր առմամբ այժմ երկրում գործերը ճիշտ ուղղությամբ են ընթանում: Հակառակ տեսակետն ունի 26 տոկոսը. նրանք կարծում են, որ երկիրը շարժվում Է ոչ ճիշտ ուղիով, դժվարացել Է պատասխանել մասնակիցների 19 տոկոսը:
Հարցումը սեպտեմբերի 18-21-ին անցկացվել Է ՌԴ-ի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 մարդկանց շրջանում: Այս հետազոտությունների տվյալների վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: