ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամի լուծման համար կծախսի 9,2 մլրդ եվրո. եվրակոմիսար
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը միգրացիոն ճգնաժամը լուծելու համար թերօգտագործված ֆոնդերից լրացուցիչ 4,7 մլրդ եվրո կուղղորդի ԵՄ-ի բյուջե՝ ընդհանուր հատկացումները հասցնելով 9,2 մլրդ եվրոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի բյուջեի եւ մարդկային ռեսուրսների հարցերով փոխղեկավար Կրիստալինա Գեորգիեւան:
«Եվրահանձնաժողովը միգրացիոն ճգնաժամը լուծելու համար թերօգտագործված ֆոնդերից լրացուցիչ 4,7 մլրդ եվրո կուղղորդի ԵՄ-ի բյուջե՝ ի հավելումն ավելի վաղ արդեն հատկացված 4,5 մլրդ եվրոյի: Այսպիսով, հատկացումների ընդհանուր ծավալը կկազմի 9,2 մլրդ եվրո. դրա հետ մեկտեղ ԵՄ-ն մնում Է իր բյուջեի շրջանակներում»,-ասել Է նա:
Իր հերթին միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտնել Է, որ Եվրամիությունը սահմանների հսկողությունը կուժեղացնի արդեն այս շաբաթվա ընթացքում: «Սահմանների հսկողության ուժեղացման, միգրանտների գրանցման եւ վերահսկման խմբերն աշխատանքի ձեռնամուխ կլինեն արդեն այս շաբաթ»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը զուգահեռաբար արդեն եկող ամսին կառաջարկի «այն ռեսուրսների որակական ընդլայնման կոնկրետ միջոցառումներ, որոնք ունի սահմանների պահպանման «Ֆրոնտեքս» եվրոպական գործակալությունը:
Գեորգիեւան հայտնել Է, որ խոսքը ոչ միայն ֆինանսավորման ընդլայնման, այլեւ «գործակալության մարդկային ռեսուրսների զգալի ավելացման» մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: