ԵԱՀԿ ԽՎ-ն Ադրբեջան դիտորդներ չի ուղարկի. նախագահ
ՄիջազգայինԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար դիտորդներ չի ուղարկի:
Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Իլկա Կանեվրան:
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում տեղի ունեցած ԵԽԽՎ նիստում Կանեվրան հայտարարել է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունն ուշադրության է առել ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) խորհուրդները եւ հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ադրբեջան:
Նա նշել է, որ Ադրբեջանը պահանջել է կրճատել ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամների թիվը, որը հանդիսանում է ԵԱՀԿ ավանդական գործընկերը:
«Այդ պատճառով կառույցը ստիպված չեղարկել է դիտորդական առաքելության ծրագրվող այցն Ադրբեջան: Գտնում եմ, որ եթե մեր մերձավոր գործընկեր ԺՀՄԻԳ-ը չի կարող հետեւել ընտրություններին Ադրբեջանում, ապա մենք եւս դա չենք անելու», -ասել է ԵԽԽՎ նախագահը: