Ասադը պետք է մասնակցի Սիրիայի հակամարտության լուծման շուրջ երկխոսությանը. Մերկել
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է մասնակցի երկրի հակամարտության լուծման շուրջ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Եվրամիության՝ միգրացիոն ճգնաժամին նվիրված արտահերթ գագաթնաժողովից հետո:
«Մենք պետք է խոսենք բազմաթիվ մասնակիցների, ներառյալ Ասադի եւ ուրիշների հետ»,- ասել է նա, հավելելով, որ քննարկմանը պետք է մասնակցեն ոչ միայն Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, այլեւ Իրանը եւ Սաուդյան Արաբիան:
France Press գործակալությունը նշում է, որ Մերկելի մեկնաբանությունն արվել է Բաշար Ասադի նկատմամբ արեւմտաեվրոպական երկրների ղեկավարնեերի դիրքորոշման մեղմացման ֆոնին:
Մինչդեռ այդ դիրքորոշմանը համամիտ չէ Ֆրանսիան, նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ապագա Սիրիայում տեղ չկա պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: