Ադամ Շիֆը մտադիր է Հռոմի պապին առաջադրել որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու
ՄիջազգայինԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շրջանառության մեջ է դրել նամակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ամերիկյան Washington Post պարբերականը:
«Ֆրանցիսկոս պապը խաղաղության հզոր ջատագով է եղել, ով կոչ է արել դադարեցնել հակամարտությունն ազգերի միջև: Նա հորդորել է աշխարհին օգտագործել դիվանագիտությունն ու բանակցությունները վեճերը կարգավորելու համար, այլ ոչ թե կիրառել ռազմական ուժ, պարտադրել կամ վախեցնել»,- նշել է կոնգրեսականը` ընդգծելով, որ այն արժեքները, որոնցով առաջնորդվել է Հռոմի պապը, ընկած են Նոբելյան խաղաղության մրցանակի սկզբունքների հիմքում: Նա ընդգծել է նաև գլոբալ տաքացման, երկրագնդի կենսամիջավայրի աղտոտման, ինչպես նաև փախստականների խնդրով Ֆրանցիսկոսի մղած համառ պայքարի կարևորությունը:
Դեմոկրատներից և Պահպանողականներից ստորագրություններ ստանալուց հետո` Շիֆը մտադիր է նամակն ուղարկել Նոբելյան հանձնաժողով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Խաղաղության Նոբելյան մրցանակ շահելու փաստը կլինի պատմական, քանի որ մինչ օրս ոչ մի Հռոմի պապ նման մրցանակ չի ստացել: