«Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը Հարավային Կորեայում կմասնակցի ծովային զորահանդեսին
ՄիջազգայինԱմերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը եւ 35 երկրների այլ ռազմանավեր կմասնակցեն ծովային զորահանդեսին, որը հոկտեմբերի 18-ին կկայանա Հարավային Կորեայի հարավ - արեւելքի Պուսան նավահանգստի մոտ՝ հարավկորեական նավատորմի հիմնադրման 70-րդ տարեդարձի առթիվ:
Տոնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 18-ից մինչեւ 23-ը Պուսան քաղաքի նավահանգստում, տեղեկացնում է արմենպրեսը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Բացի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակրից, ԱՄՆ-ը ծրագրում Է զորահանդես ուղարկել մեկ հածանավ եւ երկու ականակիր: Մյուս երկրներից ժամանելիք նավերի վերաբերյալ մանրամասներ առայժմ հրապարակված չեն:
«Ռոնալդ Ռեյգան» հարվածային ատոմային ավիակիրը համարվում Է հզորությամբ երրորդն ԱՄՆ-ի նավատորմում: Այն ջրարակվել Է 2001 թվականին, շահագործման Է հանձնվել 2003 թվականին: Դրա ջրատարողությունը կազմում Է 101 հազար տոննա, ավիակրի երկարությունը 333 մետր Է: Նավի վրա կան երկու միջուկային ուժային կայանքներ: Ավիակրի վրա կարելի Է տեղավորել մինչեւ 90 ինքնաթիռ եւ ուղղաթիռ եւ անձնակազմի ավելի քան 5,5 հազար անդամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: