Մինսկը ՄԱԿ-ի ԳԱ-ում հանդես կգա ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությամբ
ՄիջազգայինԲելառուսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտպանելու Է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կազմակերպությանը կից դիտորդի կարգավիճակ տրամադրելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, սեպտեմբերի 24-ին Մինսկում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության լրատվության վարչության պետ, մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Սեպտեմբերի 25-ից Նյու Յորքում մեկնարկելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի միջոցառումները: Սեպտեմբերի 28-ից կսկսվի ընդհանուր քաղաքական բանավեճը:
«Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում պլանավորվում Է, որը Բելառուսը կառաջադրի բանաձեւերի երկու նախագիծ: Առաջինը՝ մեր ավանդական բանաձեւը, մարդավաճառության դեմ պայքարում ջանքերի համակարգման բարելավումն Է: Երկրորդը՝ Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակի տրամադրումն Է»,-ասել Է Միրոնչիկը:
Նա հիշեցրել Է, որ այս նախաձեռնությունը Բելառուսն առաջադրվել Է որպես 2015 թվականին ԵԱՏՄ-ի նախագահ. համապատասխան կետն արդեն մտցվել Է Գլխավոր ասամբլեայի օրակարգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: