Էրդողանը հայտնվել է ծաղրանկարների հերթական ամսագրի շապիկին
ՄիջազգայինԹուրքիայում հրատարակվող ծաղրանկարների ամսագրերը մեկը մյուսի հետևից շարունակում են պատկերել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այն բանից հետո, ինչ թուրքական ոստիկանությունը խուզարկում իրականացրեց Էրդողանի «սելֆին» իր շապիկին հրապարակած թուրքական Nokta ամսագրի խմբագրությունում` առգրավելով ողջ տպաքանակը, նմանօրինակ շապ իկով այս անգամ լույս է տեսել «Լեման»-ը:
Մուսուլմանական հայտնի տոներից մեկի` «քուրբան բայրամ»-ի նախօրեին լույս տեսած ամսագրի շապիկին նախագահ Էրդողանը սելֆի է անում զոհաբերվելիք ոչխարի ֆոնին:
Թուրքիայում ոստիկանությունը խուզարկումներ էր սկսել Nokta ամսագրի խմբագրությունումայն բանից հետո, երբ վերջինիս հերթական կազմի վրա պատկերվել էր երկրի նախագահ ՌեջեփԹայիփ Էրդողանը՝ դագաղների կողքին ուրախ սելֆի անելիս: Ինչպես պարզաբանել էրհրատարակության խմբագրությունը, այդ կազմի պ ատկերը Էրդողանի այն խոսքերիպատասխանն է, որ քրդերի կողմից սպանված զինվորների ընտանիքները պետք է երջանիկլինեն իրենց զավակների նահատակության համար: Այն բանից հետո, երբ կազմը հրապարակվելէր ինտերնետում, իշխանությունները արգելել էին այդ համարի տարածումը, որը «վիրավորում էնախագահին ու ահաբեկչական քարոզչություն է անում»: