Մատվիենկոն եւ Բուրջանաձեն հանդես են եկել ՌԴ-ի եւ Վրաստանի կապերի վերականգնման օգտին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն եւ Վրաստանի «Ժողովրդավարական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Պետերբուրգում Եվրասիական կանանց համաժողովում կայացած հանդիպմանը հանդես են եկել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական կապերի ամբողջական վերականգնման օգտի ն, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Sputnik-ին:
«Ռուսաստանը միշտ Էլ հանդես Է եկել եւ հանդես Է գալիս ռուս-վրացական հարաբերությունների ներդաշնակեցման օգտին: Մեզ անհանգստացնում են Վրաստանի իշխանությունների մի քանի կարծր դիրքորոշումները, որոնք խոչընդոտում են Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների լիարժեք զարգացումը: Մեզ անհանգստացնում Է Վրաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ, ինչը չի նպաստում Անդրկովկասի կայունությանը: Կարեւոր Է շարունակել երկխոսությունը հասարակական կազմակերպությունների մակարդակով. ես վստահ եմ, որ մենք միասին կկարողանանք հասնել հարաբերությունների նորմալ մա կարդակի»,-ասել Է Մատվիենկոն:
Իր հերթին Բուրջանաձեն նույնպես ընդգծել Է երկու պետությունների միջեւ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կարեւորությունը: «Անելանելի իրավիճակներ չեն լինում, մենք միասին կկարողանանք մեր հարաբերությունները դուրս բերել փակուղուց: Վստահ եմ, որ այդ խնդիրները կլուծվեն այնպես, ինչպես շահավետ Է երկու պետություններին»,-հայտարարել Է քաղաքական գործիչը:
Նա հավելել Է, թե անհրաժեշտ Է, որ Վրաստանը վերսկսի իր ակտիվ երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Եվ ես հուսով եմ, որ Եվրասիական կանանց համաժողովում մեր հանդիպումները կնպաստեն դրան»,-ասել Է Բուրջանաձեն: