Լուկաշենկոն վերջին 10 տարում առաջին անգամ մեկնում է ԱՄՆ
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին սկսում է իր աշխատանքային այցն ԱՄՆ, որտեղ կլինի մինչև սեպտեմբերի 29-ը։ Այդ մասին հաղորդվում է երկրի ղեկավարի պաշտոնական էջում։
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն՝ Բելառուսի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերին նվիրված գագաթաժողովի միջոցառումներին։
Լուկաշենկոն երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնի հետ։
Վերջին անգամ Բելառուսի նախագահն ԱՄՆ-ում է եղել 10 տարի առաջ։