Չիլիում 6.3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՉիլիի կենտրոնական հատվածներում 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Կոկիմբոյի շրջանում, որը անցյալ շաբաթ սաստիկ տուժել էր 8.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից։
Սեյսմիկ ծառայությունների տեղեկություններով՝ այս երկրաշարժը ցունամիի վտանգ չի առաջացնի։ Այդուհանդերձ իշխանությունները երկրի առափնյա հատվածներում բնակչության տարհանում են իրականացնում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անցյալ շաբաթ Չիլիում 8.3 մագնիդտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո երկրում տասնյակ հետցնցումներ էին գրանցվել։ Երկրաշարժից զոհվել է 13 մարդ։