Լուկաշենկոն խոստացել է, որ երկրում «գնալով ավելի վատ չի լինելու»
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին կոչ է արել սիրել երկիրը՝ աջակցելով կարգուկանոնին ու անվտանգությանը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին Լուկաշենկոն ասել է Բելառուսի մետալուրգիական գործարանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում։
«Մարդ պետք է սիրի իր երկիրն ու վստահ լինի, որ դա իր տունն է՝ հարմարավետ ու ջերմ։ Դա նախագահի աշխատանքն է։ Լավ, թե վատ՝ մենք դա ապահովում ենք։ Գնալով ավելի վատ չի լինելու, ես դա խոստանում եմ»,-ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ բոլոր սոցիալական ու քաղաքական ցնցումները պետություններում հիմնականում ներքին խնդիրների պատճառով են։ Որպես օրինակ՝ նա նշել է Ուկրաինան, որտեղ «գողությունն ու կոռուպցիան ամենածանր հետևանքներն ունեցան»։
Дальше хуже не будет- ավելի վատ չի լինելու, թե գնալով վատ չի լինելու