ԱՄՆ Կոնգրես խոսնակը հրաժարական է տալիս
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է հոկտեմբերի վերջին հրաժարական տալու մասին։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, այդ որոշումը ցնցում է առաջ բերել Կապիտոլիումում եւ ի հայտ է բերել Հանրապետական կուսակցության ներքին լարվածությունը։
Համաձայն National Legal and Policy Center ՀԿ-ի՝ Բեյների պաշտոնավարման տարիներին Կոնգրեսում էթիկայի հետ կապված մի շարք հարցերում հետընթաց է արձանագրվել։ Բեյների դաշնակից Չարլզ Դենթը, որը Էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ներքաշված է ամերիկյան օրենսդիրների՝ Ադրբեջան կատարած այցելությունների սկանդալի մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը չէր հրապարակել հետաքննության արդյունքները, որոնցից պարզ կդառնար, թե Ադրբեջանը ֆինանսավորել է արդյոք օրենսդիրների այցելությունները Բաքու։