Գերմանիայի իշխանություններն առայժմ մտադիր չեն հանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԳերմանիայի ֆեդերալ կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ալտմայերը հայտարարել է այն բանից հետո, երբ վերջերս Գերմանիայի նախկին կանցլեր Զիգմար Գավրիելը առաջարկել է հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ ՌԴ-ն մեծ դեր ունի Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում:
Քաղաքական գործիչը նշել է, որ Պուտինի դերն այդ հարցում իսկապես շատ կարևոր է: «Բայց դա չի նշանակում, որ մենք փոխելու ենք մեր դիրքորոշումն ուկրաինական հարցի վերաբերյալ: Մենք սադրանքների չենք ենթարկվի»,-նշել է Ալտմայերը:
Ռուսաստանի և Սրևմուտքի հարաբերությունները լարվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: