Մարդկանց տարհանում են Թայվանի մոտ գտնվող կղզիներից՝ «Դուջուան» թայֆունի պատճառով
ՄիջազգայինԹայվանի մոտ գտնվող կղզիներից այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տարհանել են շուրջ 3 հազար մարդու, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Պատճառը «Դուջուան» թայֆուն է։
Իշխանությունները կազմակերպել են տարհանումը Կանաչ եւ Լանյույ կղզիներից։
«Թայֆունը հզոր է չափավոր փոթորկից, եւ մենք չենք բացառում, որ այն կարող է էլ ավելի ուժգնանալ»,-հայտարարել է Թայվանի եղանակի բյուրոյի ներկայացուցիչը, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Սպասվում է, որ երկուշաբթի թայֆունը կհասնի Ճապոնիայի Իսիգակի կղզուն, իսկ երեկոյան՝ Թայվան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։