ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բնակչության կեսից ավելին հավատում է այլմոլորակայինների գոյությանը
ՄիջազգայինԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի բնակչության կեսից ավելին հավատում է այլմոլորակայինների գոյությանը։ Այս տվյալները ստացվել են YouGov ընկերության անցկացրած հարցումների արդյունքում։
Գերմանացիների 56 տոկոսը, ամերիկացիների 54 տոկոսն ու բրիտանացիների 52 տոկոսը հավատում է, որ այլմոլորակային կյանք գոյություն ունի։ Եվ միայն գերմանացիների 12 տոկոսը, ամերիկացիների 22 տոկոսն ու բրիտանացիների 20 տոկոսը չի հավատում դրան։
Հարցվածների 58 տոկոսն ասել է, որ այլմոլորակայինները շատ հեռու են Երկրից, որպեսզի կապ հաստատեն մարդկանց հետ, իսկ 57 տոկոսը կարծում է, որ մարդկությունը տեխնոլոգիապես դեռ բավականաչափ զարգացած չէ այլմոլորակայինների հետ կապ հաստատելու համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Live Science-ը։
Ընդ որում տղամարդիկ ավելի են հակված այլմոլորակայիններին հավատալու, քան կանայք։