Թուրքիայի ափերի մոտ փախստականներով նավ է խորտակվել
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արևմտյան ափերի մոտ փախստականների նավ է խորտակվել, մահացել է առնվազն 10 մարդ, հայտնում է РИА Новости-ն։
Նախնական տվյալներով՝ նավում եղել են փախստականներ, որոնք փորձել են անօրինական մտնել ԵՄ տարածք։ Միջադեպի մանրամասները պարզվում են։
Ընթացիկ ամսում նման ողբերգություններ արդեն եղել են Էգեյան ծովում։ Դրանց զոհն են դարձել տասնյակ մարդիկ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 2.500 փախստականներ և ներգաղթյալներ մահացել են կամ անհետ կորել այս տարվա ընթացքում Միջերկրական ծովում։