Շվեյցարիայում ռոբոտ-ժամացույց են ստեղծել, որը գրում եւ ջնջում է ժամը
ՄիջազգայինՑյուրիխից ծրագրավորող Մաուրից Բոսը փոքրիկ ռոբոտ է ստեղծել, որը մի քանի րոպեն մեկ գրատախտակից ջնջում է ժամն ու փոխարենը գրում ընթացիկ ժամանակը:
Ռոբոտը կառավարում է PIC16F1454 ռադիոհաղորդիչով միկրովերահսկիչը: Նույնպիսի միկրովերահսկիչ էլ միացվում է համակարգչին, որը հրահանգներ է ուղարկում ռոբոտին:
Ըստ Newsru.com-ի վերահսկիչի հիշողությունը տնտեսելու համար մատիտային էկրանի յուրաքանչյուր մասը կարող է պատկերել միայն այն նշանները, որոնք նրան անհրաժեշտ են, այդ պատճառով, օրինակ, ռոբոտ-ժամացույցի ձախ հատվածը կարող է միայն 1 եւ 2 թվերը գրել:
Սարքի մեխանիկական բոլոր մասերը ստեղծվել են 3D տպիչի օգնությամբ: