Ստրասբուրգում մեկնարկում Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը
ՄիջազգայինՍտրասբուրգում սեպտեմբերի 28-ին աշխատանքն Է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում ներառված են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հետ կապված քաղաքական եւ հումանիտար հարցերը, տարանցիկ պետությունների դժվարությունները, դեղագործական արդյունաբերության ազդեցությունը հասարակական առողջության պաշտպանության վրա, ԵԱՀԿ-ի գործունեությունը եւ այլ հարցեր:
Նստաշրջանում հաշվետվություններ են լսվելու ԵԽԽՎ-ի բյուրոյի եւ մշտական կոմիտեի գործունեության վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: