Քեմերոնն Իրանի նախագահի հետ բանակցություններ կվարի Սիրիայի իրադրության շուրջ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը երկկողմ բանակցություններ Է վարելու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, գլխավոր թեման կլինի Սիրիայի իրադրության կարգավորումը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
Ինչպես իրեն ուղեկցող լրագրողներին պատմել Է Քեմերոնն ինքը, հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Վարչապետն ընդգծել Է, որ հուսով Է տարածաշրջանում ուժեղացնել աջակցությունը Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին:
Նախօրյակին հայտնի Է դարձել, որ Սիրիայի նկատմամբ Քեմերոնի դիրքորոշումը որոշ փոփոխությունների Է ենթարկվել. եթե ավելի վաղ նա պնդում Էր, որ երկրի նախագահ Բաշար Ասադը պետք Է հեռանա, ապա այժմ նա ընդունում Է, որ Ասադը կարող Է ներգրավվել սիրիական ճգնաժամի լուծման գործում, թեեւ ապագայում նրան պետք Է դատի միջազգային դատարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: