Քերին սեպտեմբերի 30-ին նոր հանդիպում կունենա Լավրովի հետ. MSNBC
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 30-ին կրկին հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, նա հայտարարել Է MSNBC հեռուստաալիքին:
Քերին առաջընթացի հասնելու հնարավորություն Է տեսնում առաջիկա ամիսներին Ուկրանիայի ճգնաժամի կարգավորման գործում:
«Գոյություն ունի ներուժ՝ փորձելու առաջիկա ամսիներին առաջընթացի հասնել Ուկրաինայում»,- ասել Է նա: Քերին նաեւ հայտնել Է, որ սեպտեմբերի 30-ին ինքը նոր հանդիպում կունենա ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: