Օբաման մոռացել է Պորոշենկոյին հանուն Պուտինի հետ հանդիպման
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոռացել է ծրագրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումը և փոխարենը հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` համաշխարհային խնդիրների քննարկման համար:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդում է Atlantic Council-ը:
«Իհարկե, տարվա այս ժամանակահատվածին Նյու-Յորքը լի է համաշխարհային առաջնորդներով և Օբաման ժամանակ չունի հանդիպել նրանցից յուրաքանչյուրին»,- գրել է հոդվածի հեղինակը` ավելացնելով. «այն փաստը, որ Օբաման մոռացել է ծրագրել Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը, տարօրինակ է»:
Atlantic Council-ի դիտարկմամբ` ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում հիմնական ինտրիգը Պուտինի այցն էր և նրա հանդիպումն Օբամայի հետ:
«Այն ժամանակ, երբ Օբաման կարող է իր ռուս գործընկերոջ հետ Սիրիայի մասին` պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ հիմնական թեման լինելու Ուկրաինան: Եթե Օբաման իրականում ցանկանում է Պուտինի հետ բարձրացնել Ուկրաինայի թեման, ապա ինչու նա ժամանակ չի գտել, որպեսզի հանդիպի Ուկրաիանայի նախագահին»,- հարցադրում է արել հոդվածի հեղինակը:
Atlantic Council-ն այդպիսով ընդգծել է, որ ուկրաիանական թեման ԱՄՆ-ի համար դադարել է լինել համար առաջինը:
Միաժամանակ հայտնի է, որ Պյոտր Պորոշենկոյին հաջողցվել է հանդիպել Օբամային Գլխավոր ասամբլեայի շրջանակում, սակայն երկու նախագահների քննարկման թեմաների մասին մասին տեղեկատվություն չի հրապարակվել: Հաշվի առնելով հանդիպման լուսանկարները, որոնք հրապարակել է ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Յուրի Սերգեևը, հանդիպումը նախատեսված չի եղել, դրա համար էլ ոչ ֆորմալ տեղեկատվություն է մատուցվել: