Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերով
ՄիջազգայինՖրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ:Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ը նթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան չի դատապարտում ադրբեջանական կողմի հարձակումները, որոնք խլել են 3 քաղաքացիական անձանց և 4 զինծառայողի կյանք:
«Ես ցանկանում եմ հղում անել Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությանը, որտեղ հատկապես շեշտվում էր, որ իրադրության լարումը ձեռնտու չի կողմերից և ոչ մեկին: Հայտարարությունը հորդորում էր կողմերին կիրառել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ»,- նշել է նա:
Նյու Յորքում Ֆրանսուա Օլանդը ևս անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության խնդրին: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հայտնել էր, որ Ֆրանսիան բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հետևել, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանին որեւէ միջադեպ այլեւս չլինի։ Նա ընդգծել էր, որ Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան այն կառույցի համանախագահներից է, որի նպատակն այդ հակամարտությանը լուծում գտնելն է։