Մեքքայում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել Է 464-ի
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի մերձակայքում հաջի ընթացքում հրմշտոցից զոհված իրանցիների թիվը հասել Է 464-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հոկտեմբերի 1-ին հայտնել Է Իրանի հաջի կազմակերպման կոմիտեն:
«Այդ ողբերգական պատահարից եւ անդադար որոնումներից յոթ օր անց զոհված իրանցի ուխտավորների թիվը հասել Է 464-ի»,-ասված Է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր 241 իրանցիների զոհվելու մասին:
Սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա հրմշտոց Է տեղի ունեցել ուխտավորների միջեւ: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել Է առնվազն 769 մարդ, տուժել են եւս շուրջ հազար ուխտավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: