Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնում է Բաքու
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հոկտեմբերի 5-ին պաշտոնական այց կկատարի Բաքու: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում ծրագրված է Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հանդիպումները Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հետ:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի այցն Ադրբեջան կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 7-ը: