Օլանդը եւ Պուտինը «նորմանդական գագաթնաժողովում» քննարկելու են Սիրիայի իրադրությունը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում Ֆրանսիայի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունների թեման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հայտնել Է Ելիսեյան պալատի աղբյուրը:
Բացի այդ, ռուսական պետության ղեկավարը երկկողմ հանդիպում կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Աղբյուրի խոսքով՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը պլանավորվում Է քննարկել Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունների հարցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: