Պուտինը Սիրիայի խնդրում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության մեխանիզմ Է ակնկալում
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում Է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու համար գործողությունների համակարգման շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխոսությունը կավարտվի նման փոխգործակցության համար մշտապես գործող մեխանիզմի ստեղծմամբ:
«Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների» խորհրդի նիստում Պուտինը նշել Է, որ հավաստի չեն ԶԼՄ-ներում տեղ գտած մի շարք հաղորդագրություններն այն մասին, թե Սիրիայում Ռուսաստանի գործողությունների հետեւանքով զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում:
«Հենց դրա համար Էլ մենք այժմ շփումներ ենք հաստատում մեր եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների, պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի միջեւ: Այդ աշխատանքն այժմ ընթանում Է: Հուսով եմ, որ այն կավարտվի մշտապես գործող ինչ-որ մեխանիզմի ստեղծմամբ»,-ասել Է ՌԴ նախագահը: