Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականներն առաջին բանակցություններն են անցկացրել Սիրիայի շուրջ
ՄիջազգայինՌուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 1-ին շուրջ մեկ ժամ քննարկել են այն հարցը, թե ինչպես պատահական կոնֆլիկտներ թույլ չտան Սիրիայում երկու երկրների գործողությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Այսօր բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Դրանք տեւել են մոտավորապես մեկ ժամ»,- ասել է նա բրիֆինգի ժամանակ:
Էռնեստը հավաստել է, որ բանակցությունների նպատակն այն է, որ կողմերը Սիրիայում ծայրահեղականներին հարվածներ հասցնելիս վտանգներ չստեղծեն միմյանց համար:
«Դրանք առաջին բանակցություններն են: Կարծում եմ, որ կլինի նման շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: