«Նորմանդական քառյակ»-ը չի պատրաստվում բանակցել ամբողջ գիշերը. Ֆրանսուա Օլանդ
ՄիջազգայինՓարիզում ընթացող «Նորմանդական քառյակ»-ի բանակցությունները կավարտվեն երեկոյան` նախապես մշակված ծրագրի համաձայն:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ես երաշխավորում եմ, որ մենք չենք պատրաստվում ամբողջ գիշերը անցկացնել այստեղ»,-նշել է Օլանդը` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների ընդլայնված ձևաչափով մեկնարկող բանակցություններից առաջ:
Ֆրանսուա Օլանդը հայտարարություն կանի բանակցությունների ավարտից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ֆրանսիական պատվիրակության դիվանագիտական աղբյուրներից: