Շվեդիայում անցնում են 6-ժամյա աշխատանքային օրվա
ՄիջազգայինEuronews-ը հայտնում է, որ Շվեդիայում ավելի ու ավելի շատ ընկերություններ են անցում կատարում 6-ժամյա աշխատանքային օրվա:
Այն ընկերությունները, որոնք արդեն 2 ժամով կրճատել են աշխատանքային օրվա տևողությունը, հայտնում են, որ իրենք պահպանում են նախկին աշխատավարձերի չափը: Այդ ընկերությունների ղեկավարները կարծում են, որ 6-ժամյա աշխատանքային օրը կօգնի մեծացնել աշխատանքի օգտավետությունը, իսկ աշխատողները ավելի երջանիկ կդառնան: Բանն այն է, որ այժմ աշխատակիցները ավելի շատ ժամանակ ունեն իրենք իրենց համար:
Ճիշտ է, սակայն, որ կան նաև սահմանափակումներ. աշխատակիցները հիմնարկներում պարտավորվում են զերծ մնալ սոցցանցերում ակտիվություն ցուցաբերելուց և այլ շեղիչ գործողություններից: