Լոնդոնում ձերբակալված ՕՊԵԿ-ի ղեկավարը գրավի դիմաց ազատ է արձակվել
ՄիջազգայինԼոնդոնում հոկտեմբերի 2-ին ձերբակալված Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի ղեկավար Դիզանի Էլիսոն-Մադուեկեն գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է lenta.ru-ն՝ TVC News հեռուստաալիքին հղումով։
Էլիսոն-Մադուեկեից առգրավվել է նրա անձնագիրը, որպեսզի նա չկարողանա լքել Մեծ Բրիտանիան։
Երեկ նրա ձերբակալման մասին հաղորդել էր International Business Times-ը՝ նիգերիական Premium Times թերթին հղումով։ Նրանից բացի, ձերբակալվել է ևս 4 մարդ՝ կաշառակերության և փողերի լվացման կասկածանքով։
54-ամյա Էլիսոն-Մադուեկեն ՕՊԵԿ-ի ղեկավար է ընտրվել 2015 թվականին՝ այդպիսով դառնալով կազմակերպության առաջին կին նախագահը։ 2007թ.-ին նա նշանակվել է Նիգերիայի տրանսպորտի նախարար, 2010-ին՝ նավթային ռեսուրսների նախարար։