Օրեգոնցի հրաձիգի մոտ 13 միավոր զենք են գտել
ՄիջազգայինԱմերիկացին, որն ինը մարդ էր սպանել ամերիկյան Օրեգոն նահանգ Ռոուզբուրգ քաղաքի Ամփքվա քոլեջում, գրանցված էր որպես աշակերտ այն դասարանում, որտեղ դաժան հաշվեհարդար էր կազմակերպել: Այդ մասին հայտնել է օկրուգի շերիֆ Ջոն Հենլինը: Հանցագործն ուներ 13 միավոր հրազենային զենք, որոնք օրինական հիմունքներով էր ձեռք բերել վերջին երեք տարիների ընթացքում:
Ինչպես հայտնել է New York Times թերթը, օրեգոնցի հրաձիգը համակրում էր Իռլանդական հանրապետական բանակին ու հետաքրքրվում զանգվածային սպանություններով: Նման եզրակացություն կարելի է անել ուսումնասիրելով 26 ամյա Քրիստոֆեր Շոնն Հարփեր Մերսերի սոցցանցերի պրոֆիլները:
Սեպտեմբերի 30-ին Մերսերը կրակ էր բացել Ամպքվա վարժարանի այն մասնաշենքում, որտեղ ուսումնական լաբորատորիաներն են: Մերսերը, սպառնալով զենքով, որոշ աշակերտների ստիպել է պատասխանել այն հարցին, թե ինչ կրոն են իրենք դավանում: Նրանց ովքեր ասել են, որ քրիստոնյա են, նա սպանել է ՝ կրակելով ուղիղ գլխին: Զոհվել է ինը մարդ, նույնքանն էլ՝ վիրավորում ստացել: Իսկ հանցագործն ինքը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: