Գվատեմալայում սողանքի հետևանքով 600 մարդ է անհետ կորել
ՄիջազգայինԳվատեմալայի մայրաքաղաքի հարավ-արևելյան հատվածում հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել։ Անհետ կորած է համարվում 600 բնակիչ, գրում է gazeta.ru-ն:
Քարերը, տիղմը և ցեխն ավելի քան 120 տուն են ծածկել Գվատեմալայի մայրաքաղաքի ծայրամասում։
Պաշտոնյաների խոսքերով՝ փրկարարական գործողությանը մասնակցում է 600 մարդ: Տունը կորցրածների համար տեղակայման ժամանակավոր կենտրոն է ստեղծվել։