Ադրբեջանում նախկին զինվորականն ինքնասպանություն է գործել զինվորական ավանում, որտեղ ապրում էր
ՄիջազգայինԱդրբեջանի Սալյան քաղաքում կախվելով ինքնասպանություն է գործել նախկին զինվորական Լողման Աբբասովը (ծնվ. 1962 թ.):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Լողման Աբբասովը նախկին զինվորական էր եւ շարունակում էր բնակվել զինվորական ավանի տարածքում: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Վերջին 10 օրերի ընթացքում սա Ադրբեջանում գրանցված 15-րդ ինքնասպանության դեպքն է:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 166 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 11-ը գործել են անչափահասները:
2014թ.-ին Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ը գործել են անչափահասները: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել էր Ադրբեջանի զինված ուժերում: