ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգին հուժկու փոթորիկ է մոտենում
Միջազգայինtert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել «Խոակին» փոթորկի մոտենալու պատճառով, որը վերջին օրերին ձևավորվել էր Կարիբյան ավազանում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, «Խոակինն» այժմ հասել է Բահամյան կղզիներին: Քամու արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
Օդերևութաբանների գնահատականներով՝ փոթորիկը շարժվում է դեպի Հարավային Կարոլինա, և երեկոյան նահանգում տեղումներ են սպասվում:
Հարավային Կարոլինա նահանգի քաղաքների մի մասն արդեն հեղեղվել է: Քաղաքի փողոցներից օրինակ Չարլստոնում, անցնող շաբաթվա ընթացքում տեղացած անձրևի հետևանքով հեղեղումներ են սկսվել: Քաղաքի պատմական կենտրոնում մի շարք փողոցներ շատ են: Փրկարարներն այնտեղ ավազ են լցնում՝ քաղաքի կենտրոնն ամբողջական հեղեղումից փրկելու համար:
Արտակարգ դրությունը հայտարարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից և դաշնային կառավարությանը թույլ կտա օգնել աղետի դեմ պայքարում:
Հինգշաբթի օրը «Խոակինի» զոհ էր դարձել El Faro բեռնատար նավը, որն անհետացել էր ռադարների տեսադաշտից: Նավն ու 33 նավաստիներին դեռ փնտրում են: