Կրեմլը ուսումնասիրում է Թուրքիայի սահմանը խախտած ռուսական ինքնաթիռի դեպքը
ՄիջազգայինՊաշտոնական Կրեմլն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՌԻԱ գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
«Նրան նոտա է հանձնվել, որտեղ հիշատակվում են հստակ փաստեր, որոնք մենք կուսումնասիրենք»,- ասել է Պեսկովը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունըհոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտհայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ինՍիրիայում ռազմական գործողություններ իրականացնողռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքըխախտելու հետ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջնշվում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանըՀաթայի շրջանում և միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ անցել է Սիրիա: «Այս կապակցությամբ ԱնկարայումՌուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլչտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում էԹուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: