Աստանայում ընթանում Է «Եվրասիական տնտեսական հեռանկարը» միջազգային համաժողովը
ՄիջազգայինԱստանայում ընթանում Է «Եվրասիական տնտեսական հեռանկարը» միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում Է խորհրդարանական համագործակցությունը եվրասիական շինարարության եւ «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ձեւավորման նախագծի զուգորդման հարցերում, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով ԱՍՍ-ին:
Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի խորհրդարանականներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարությունը, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Չինաստանի այն տարածաշրջանների ղեկավարները, որոնց տարածքով ձգվելու Է Մետաքսի ճանապարհը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ Է հղել միջազգային համաժողովի մասնակիցներին, որում նշել Է խորհրդարանականների ծանրակշիռ ավանդը ինտեգրացիոն գործընթացների զարգացման մեջ: Ռուսական պետության ղեկավարի ուղերձն ընթերցել Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: