ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Պալմիրային օդային հարվածներ հասցնելու մասին ԶԼՄ-երի տեղեկությունները
ՄիջազգայինՌուսական ռազմական օդային ուժերի կողմից Պալմիրային օդային հարվածներ հասցնելու մասին արտասահմանյան զանգվածային լրատվության միջոցներում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ավելի վաղ մի շարք արտասահամանյան ԶԼՄ-եր` հղում տալով Սիրիայում անանուն ռազմական աղբյուրին, հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Պալմիրայի ուղղությամբ:
«Դրանք միանգամայն սուտ լուրեր են: Մեր ռազմաօդային ուժերը չեն ռմբակոծում քաղաքների բնակելի տարածքներն ու այնտեղ տեղակայված ճարտարապետական հուշարձանները: Հուշարձանների ոչնչացման գործուներությունը իրականցնում են ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք, ըստ լուրերի, պայթեցրել են հայտնի «Հաղթանակի կամար»-ը»,- նշել է Կոնաշենկովը: