Անթալիայում գրանցված երկրաշարժը խուճապի է մատնել տեղի բնակիչներին
ՄիջազգայինԹուրքիայի Անթալիա նահանգի Քալե շրջանում գրանցվել է երկրաշարժ 5.2 բալ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»պարբերականը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 34.92 կմ խորության վրա: Թեպետ ցնցումները մարդկային կամ նյութական վնասների պատճառ չեն դարձել, այդուհանդերձ դրանք խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Նրանցից շատերը շտապել են դուրս գալ փողոց, իսկ մի ուսանող էլ ուշագնաց է եղել: