Սիրիական և ռուսական օդուժերը հարվածներ են հասցրել Հալեպի արվարձաններում ահաբեկիչների կենտրոններին
ՄիջազգայինՍիրիական բանակի օդուժը հոկտեմբերի 7-ին հարվածներ է հասցրել ու ոչնչացրել Հալեպի արվարձաններում զինված ահաբեկիչների 11 ռազմական սարքավորումներ ու մեքենաներ:
Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, ռուսական օդուժը հարվածել է Հալեպի հյուսիսում գտնվող «Իսլամական պետության» կենտրոններին` հատկապես Տեր Հաֆեր և ալ Բաբ բնակավայրերում:
Հալեպի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ, չնայած արվարձաններին հասցվող հարվածներին, իրավիճակը քաղաքում հանգիստ է և կայուն: Նա նաև նշեց, որ Հալեպում իրավիճակը զգալիորեն փոխվել է ռուսական միջամտությունից հետո` հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի, և իրավիճակը գնալով կբարելավվի:
«Կենցաղային դժվարությունները շարունակվում են, նախորդ օրերի նման, հոսանքը 1-2 ժամ է լինում, իսկ ջուրն ընդհատումներով է մատակարարվում»,- նշեց աղբյուրը: