Մեծ Բրիտանիան «պետք Է դերակատարություն ունենա» Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում. Քեմերոն
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան պետք Է իր դերը խաղա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք Է պաշտոնաթող լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «պետք Է դերակատարություն ունենա Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում»:
«Ասադը պետք Է հեռանա»,-հավելել Է նա՝ ելույթ ունենալով պահպանողականների խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: