Թուրքական Սիլոփիում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄիջազգայինԹուրքական Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Որոշումը դժգոհություն է առաջացրել տեղացիների շրջանում, ովքեր փոքր բողոքի ակցիա են իրականացրել: Արգելքը կպահպանվի մինչև նահանգապետարանի կողմից այն վերացնելու վերաբերյալ համապատասխան հայտարարության հնչեցումը: