ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել երկրներին՝ համակարգել իրենց գործողությունները Սիրիայում
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք Սիրիայում ռազմական գործողություններ են իրականացնում ահաբեկիչների դեմ, համակարգել իրենց գործողությունները եւ խուսափել ամեն տեսակ միջադեպերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, լրագրողներին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, որը վերստին նախազգուշացրել է հնարավոր վտանգի մասին, ո րը ներկայացնում է տարբեր երկրների օդուժի միաժամանակյա գտնվելը Սիրիայի երկնքում: «Դա շատ վտանգավոր իրադրություն է ստեղծում»,- ասել է նա եւ հավելել, որ գլխավոր քարտուղարը կոչ է անում «բոլոր կողմերին ու բոլոր երկրներին, որոնք ռազմական գործողություններ են անցկացնում այդ տարածաշրջանում, հնարավոր ամեն ինչ ասել իրենց քայլերը փոխհամաձայնեցնելու եւ ամեն տեսակ անցանկալի միջադեպերից խուսափելու համար»:
Դյուժարիկն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ԻՊ-ի դեմ ռազմարշավը չի օգնի կարգավորել հակամարտությունը Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ, որը շարունակվում է 2011 թվականից: «Ռմբակոծումները չեն օգնի մարդկանց գիտակցելու քաղաքական բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Մինչդեռ դրանք հարկավոր էին հակամարտության սկսվելուց անմիջապես հետո»,- նշել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտնել է, որ ՄԱԿ-ը «շարունակում է խոսել հակամարտության կողմերի հետ եւ հորդորել նրանց՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ»: